Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ առավել առարկայական կքննարկվեն հետագա համատեղ քայլերը

Լուրեր

14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ներկայումս ակտիվ չէ, ուստի կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում հարաբերություններին նոր որակ կհաղորդվի:

Դեսպանը հետաքրքրվել է ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ ծրագրերով, քննարկվող տարբեր հարցերի շուրջ փոխանցել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում կիրառվող մոտեցումները: Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել որոշ ծրագրերի առումով, մասնավորապես, ծխելու դեմ պայքարում իր երկրի հետ փորձի փոխանակմանը: Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական հիմնական ուղղությունները, ընդգծել առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը, մի շարք հիվանդությունների կանխարգելման նպատակադրմամբ սքրինինգային ծրագրերի իրականացումը, սոցիալապես անապահով խավերի համար բուժօգնության մատչելիության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի բյուջետային հատկացումների ավելացումը կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Կողմերը պայմանավորվել են առավել առարկայական քննարկումների միջոցով հստակեցնել հետագա համատեղ քայլերը: