Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավար, ներկայում պատգամավոր, Ազգային Մեծ ժողովի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական խորհրդարանական պատվիրակությունն այցով Բաքվում է։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հեյդար Ալիևի հիշատակին՝ այցելելով նրա գերեզման, ինչպես նաև՝ «Շեհիդների պուրակ»։

Այստեղ լրագրողների հետ զրույցում Աքարը հայտարարել է, որ Արցախի դեմ իրականացրած 44-օրյա պատերազմից հետո «Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են համագործակցությունը որպես «Մեկ ազգ, երկու պետություն», որպես «Մեկ բանակ, մեկ բռունցք և մեկ սիրտ» ու իրականացնում են անհրաժեշտ նախագծեր»։

Նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում և սերտորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, Աքարն ասել է.

«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք ապահովել, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի խաղաղության առաջարկը հնարավորինս շուտ ընդունվի Երևանի կողմից և հնարավորինս արագ կայունություն ապահովվի տարածաշրջանում»։ Թուրքիայի նախկին ՊՆ ղելավարը նաև կարծիք է հայտնել, թե որոշ երկրներ Հայաստանը ցանկանում են «պրոքսի պետություն» դարձնել և  հերթական անգամ սպառնացել է Հայաստանին։

«Եթե ​​Հայաստանը հետևի նրանց ասածին, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ստացավ լուրջ հարված»,- հայտարարել է Հուլուսի Աքարը։