Կամուրջներ երկու ժողովուրդների միջև. ԱՄՆ դեսպանության ջանքերով ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Գլոբալ շուկան անընդհատ սեղմվում ու նեղանում է, և մեր օրերում բուհն ավարտելուց հետո ցանկացած մասնագիտական ոլորտում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է, որ շրջանավարտները կարողանան առնչվել արտասահմանի և տարբեր մշակույթների հետ: Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության Արտասահմանյան ուսուցման ծրագիրը ամերիկացի ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել այլ մշակույթների հետ: Այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հովանավորել է 7 ամերիկացի ուսանողների ամառային պրակտիկան Հայաստանում գործող ընկերություններում:

«Այսօր գործ ունենք գլոբալ տնտեսության հետ, ուստի երիտասարդների համար էապես կարևորվում է միջմշակութային իրողություններն ընկալելու ու պատկերացնելու կարողությունը: Ապագան պահանջելու է վերազգային համագործակցություն և նման պրակտիկաները գերազանց միջոց են անհրաժեշտ հմտություններ ձևավորելու համար», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

 

Վեց շաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրենց ընդունած հայկական ընկերություններին ու կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, արտաքին կապերի պլանավորման, կամավորական աշխատանքի կառավարման և հաշվետվական մեխանիզմների մշակման հարցերում:  Պրակտիկայի վերջին շաբաթվա ընթացքում, ուսանողները հուլիսին իրենց ընդունող կառույցին և ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին ներկայացրեցին այն, ինչ արել են աշխատելով ասյտեղ:

Ամերիկացի ուսանողները պրակտիկա են անցել Հայաստանի հետևյալ ընկերություններում ու կազմակերպություններում. ԱրմԱս,Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն/Ի-Վի-Էն գինու ակադեմիա, Սոլարոն, Ստարտափ Արմենիա հիմնադրամ, Հոդված 3 ակումբ, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա: Ուսանողները նաև հանդիպում են ունեցել Հայ-ամերիկյան առևտրային պալատի հետ՝ ծանոթանալու կառույցի կողմից իրականացվող քայլերին և կապեր հաստատելու անդամ ընկերությունների հետ:

Այս տարի այստեղ առաջին անգամ իրականացված ամառային պրակտիկայի ծրագիրը նաև հետաքրքրություն կառաջացնի ամերիկյան քոլեջների ուսանողների շրջանում Հայաստանում ուսանելու հարցում, ինչը թույլ կտա անձնական շփումների ու փոխանակումների միջոցով առավել ընդլայնել մշակութային կամուրջները:

«Այս ուսանողներն իրենց ընդունած ընկերությունների ու ընտանիքների հետ հաստատել են տևական ու ամուր կապեր և պատրաստ են Հայաստանում ձեռք բերած իրենց փորձն ու տպավորությունները կիսել Միացյալ Նահանգներում գտնվող իրենց ուսանող-ընկերների հետ: 2019թ. մենք սիրով Հայաստանում կընդունենք ուսանողների մի նոր խմբի», – ասաց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Սմիթը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից: