«Դա չի ​​կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներով է արձագանքել ՀՀ-ի մարդասիրական քայլին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ-ի մարդասիրական քայլին, որի մասին երեկ հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։  Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Բաքուն ի գիտություն է ընդունում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությունը Ադրբեջանին ականների քարտեզներ տրամադրելու մտադրության մասին»։ Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ պնդելով, թե «Հայաստանն իրականացրել է ադրբեջանական տարածքների զանգվածային ու նպատակային ականապատում»։

«Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված քարտեզներն անօգուտ են, թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը։ Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում թաղված է 400 հազար ական, իրականում ականների թիվը գերազանցում է 1 միլիոնը»,-ասվում է Բաքվի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդում է, թե 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո ականների վրա պայթելու հետևանքով տուժել է 342 մարդ, որից 65-ը մահացել է։  Նաև մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Հայաստանը Արցախում 2020 թ-ի պատերազմից հետո ականապատումներ է իրականացրել։

«Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկրի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի ​​կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին։ Բացի այդ, Հայաստանը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի վերջին 30 տարվա ընթացքում անհետացած գրեթե 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև այն զանգվածային գերեզմանների վայրերի առնչությամբ, որտեղ ադրբեջանցիներ են թաղված են»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը 2023 թ-ի փետրվարին միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել էր Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն երեկվա հայտարարությամբ հայտնել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ 8 տեղեկամատյաններ։

Էմմա Չոբանյան