«Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողների գործը կվերաբացվի․ դատարանը վերացրել է ՔԿ-ի՝ կարճման որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է վերացնել ՀՀ Անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր»-ում բռնի ուժով բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողների մասով հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Մեկ տարի երկու ամիս քննվելուց հետո աղմկահարույց միջադեպին առնչվող քրեական վարույթը կարճելու որոշում էր կայացվել։ Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ չէր ապացուցվել, որ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել։

2022-ի սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու։ Նրանք բոլորը զոհված զինծառայողների ծնողներ էին, որոնք փորձել էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին, իրենց խոսքով՝ իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորին, մուտք գործել զինվորական պանթեոն։ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը միջադեպի տեսագրությունն է մատնանշում՝ արձանագրելով, որ բռնության դրվագները հստակ են։

Դեռևս միջադեպի օրը ոստիկանությունից Factor TV-ին հայտնել էին, որ որդեկորույս ծնողները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Քննության ամբողջ ընթացքում ոստիկանների ցուցմունքներն իրար հակասել են՝ պնդում է փաստաբանը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի մասով փաստաբանի մատնանշած տեղեկությունը փորձել են հստակեցնել Քննչական կոմիտեում։ Ամիսներ առաջ շուրջ 3 ժամ տևողությամբ առերեսում է տեղի ունեցել նրա, ոստիկանների և ծնողների միջև։ Ըստ որոշ ոստիկանների ցուցմունքների՝ Խուդինյանը հենց այն պաշտոնյան է, որի հրամանով իրենք սկսել են բերման ենթարկել զինվորների ծնողներին։ Որդեկորույս ծնողները, սակայն, վստահ են՝ Արթուր Խուդինյանը չի եղել այդ հրամանը տվող անձը։

Ոստիկանությունն իր հերթին Վարչական դատարան էր դիմել՝ զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասով Վարչական դատարանը մեկը մյուսի հետևից մերժել է ծնողներին տուգանելու՝ ոստիկանության պահանջները։ Ուշագրավ է, որ դատարանի այդ բոլոր որոշումները չեն բողոքարկվել Գլխավոր դատախազության կամ քննչական մարմնի կողմից։

Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով այդպես էլ որևէ անձ մեղադրյալի աթոռին չհայտնվեց, այնինչ դեռ նախորդ տարի տուժող էին ճանաչվել ծնողներից 20-ը։ Թե ինչպես կընթանա աղմկահարույց գործի քննությունն այս անգամ, դեռևս անորոշ է։

Ոստիկանների գործողություններին օրեր առաջ առաջին անգամ հրապարակային անդրադարձել էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին։ Ղազարյանն առաջարկել էր հանդիպել ծնողների հետ, այնինչ որդեկորույս ծնողները կտրուկ մերժել են նախարարի հրավերը։ Այս մասին օրերս հայտարարություն էր տարածել «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ շեշտելով՝ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։

Այնուամենայնիվ, տեղեկություններ կան, որ մի քանի ծնողներ որոշում են կայացրել վաղը հանդիպել Ղազարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան