ՌԴ-ում առաջին դատավճիռն է կայացվել «անցանկալի ԶԼՄ-ին» հարցազրույցի համար

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

ՌԴ Բուրյաթիայի Օկտյաբրսկի դատարանը որոշում է կայացրել Բուրյաթի իրավապաշտպան Նադեժդա Նիզովկինայի դեմ հարուցված վարչական գործով։ Նա մեղավոր է ճանաչվել «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու հոդվածով և տուգանվել 5 հազար ռուբլու չափով։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով դատարանի կայքում տեղադրված որոշումը։

Փաստաթղթի համաձայն՝ Նիզովկինան մասնակցել է «անցանկալի կազմակերպության» գործունեությանը՝ խոսելով «Դոժդ» հեռուստաալիքի եթերում՝ մանկատանը բուրյաթցի ակտիվիստ Նատալյա Ֆիլոնովայի որդեգրած որդու ծեծի մասին մեկնաբանությամբ։

Ըստ Mediazona-ի՝ սա ռուսական իշխանությունների կողմից «անցանկալի» հայտարարված լրատվամիջոցին մեկնաբանություն տալու համար այս հոդվածով արձանագրություն կազմելու առաջին հայտնի դեպքն է:

Նադեժդա Նիզովկինան դեռևս Ռուսաստանում է։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա արդեն տուգանվել էր նույն հոդվածով «Անցանկալի կազմակերպություն» հայտարարված «Հետռուսաստանյան ազատ պետությունների ֆորումում» ելույթ ունենալու համար։ Տուգանքն այն ժամանակ ևս կազմել է 5 հազար ռուբլի։