«Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» փոխհամաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։ Այդ մասին հայտարարել է ֆուտբոլային գործակալ Անտոն Սմիրնովը․ գրում է vnews-ը։
««Զենիթն» ու «Լոկոմոտիվը» համաձայնեցրել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը։ Այժմ «Զենիթը» ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ քննարկում է անձնական պայմանները»,- սոցցանցերում գրել է Անտոն Սմիրնովը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։