Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մի շարք երկրաշարժեր են գրանցվել

Լուրեր

12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
Բոլորը

Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հինգշաբթի գիշերը Ղրղզստանի և Չինաստանի սահմանին գրանցվել է 4-ից 5,7 մագնիտուդով երկրաշարժերի շարք, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ինստիտուտի տվյալներով՝ 5 մագնիտուդով առաջին ցնցումները տեղի են ունեցել հունվարի 24-ին ժամը 21։01-ին։ Դրան հաջորդել է ևս յոթ երկրաշարժերի շարք, որոնցից ամենաուժեղը եղել է 5,7 մագնիտուդով և գրանցվել է հունվարի 25-ին ժամը 4։21-ին:

Սեյսմոլոգիայի ինստիտուտը պարզաբանել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի է ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։

Բոլոր ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ղրղզստանում։ Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում երկրակեղևի տատանումների ինտենսիվությունը կազմել է 3-ից 4,5 բալ։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հունվարի 23-ի գիշերը ժամը 00։09-ին  Չինաստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ՝ Բիշքեկից 339 կմ հեռավորությամբ, տեղի է ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։