Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

Օգոստոսի 7-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին:

Բանախոսներն էին սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:

Ներկայացնելով «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական բաղադրիչը՝ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը նշեց , որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների մաժամանակյա մասնակցության առումով: «Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է: Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Մարցույթին մասնակցել է չորս կազմակերպություն: Շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», – հավելեց փոխնախարարը:

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը մանրամասնեց ծրագրի բովանդակային բաղադրիչի մասին: Նա նշեց, որ «Քայլ դեպի տուն»-ը հայապահպանությանը և հայրենադարձությանը միտված ծրագիր է: Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների: Հայոց լեզվի դասաժամերը, կրկնապատկվել են, ավելացել է հայոց պատմութուն առարկան: Հայկ Ենգիբարյանը կարևորեց, որ ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին և գուցե որոշում կայացնեն ուսումը շարունակել Հայաստանում:

Այնուհետև բանախոսները պատասխանեցին լրագրողների՝ ծրագրի բյուջեի, անվանման, նպատակներին ու հեռանկարներին վերաբերող հարցերին

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: