Գործունեության մեջ չափավոր լինել․ մանրամասներ՝ առևանգման մասին հաղորդում տված Հայրապետյանի հետ պատահածից

Լուրեր

23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
23.10.2026 | 14:34
Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:27
«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
23.10.2026 | 14:20
Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
23.10.2026 | 14:10
Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին առևանգած տղամարդը հորդորել է ծավալած գործունեության մեջ չափավոր լինել։ Այս մասին Factor.am-ին ասաց նույն խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք՝ Հայրապետյանը հաղորդում էր տվել ոստիկանություն այն մասին, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ին Թոթովենցի փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպ իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել:

Սոնա Աղեկյանի փոխանցմամբ՝ Հայրապետյանն ասել է, որ իր հետ զրույց ունեցած տղամարդու դեմքը ծանոթ է եղել, բայց չի ճանաչել, թե ով է։ Արդյո՞ք առևանգումը կապ ունի ավագանու նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ․ Աղեկյանն ասաց՝ չի բացառում, բայցև չի կարող պնդել, քանի դեռ գործը բացահայտված չէ։ Ըստ նրա՝ «Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է, որ իրավապահները բացահայտեն կատարվածը։

Factor TV-ին մինչ այս պահը չի հաջողվել Նարինե Հայրապետյանի հետ կապ հաստատել․ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ նա երկրում չէ։

Նշենք, որ ՔԿ-ն մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։

Արփի Հակոբյան