Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
Քաղաքականություն
23.10.2026 | 14:10
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի։ Այս մասին հայտնել է Profil պարբերականը, իսկ ավելի ուշ գերատեսչությունը հաստատել է տեղեկությունը APA գործակալության հետ զրույցում, փոխանցում է Current time-ը։
Ըստ Profil-ի՝ օգոստոսի կեսերին Ավստրիայի Պաշտպանության նախարարությունն էլեկտրոնային փոստով նախազգուշացրել է երկրի զինծառայողներին Կրեմլի ենթադրյալ գործակալների կողմից կապ հաստատելու հնարավոր փորձերի մասին։
Հաղորդագրության մեջ նշված է եղել 21 մարդու անուն, ինչպես նաև կցված են եղել նրանց լուսանկարները։ Նրանց վերաբերյալ տեղեկությունները ստացվել են «Ագենստվո»-ի նախագծի հրապարակումից։
Պարբերականի հաղորդմամբ՝ Ավստրիայում Ռուսաստանի 117 դիվանագիտական աշխատակիցներից առնվազն 20-ը կապված է կամ կարող է կապված լինել հատուկ ծառայությունների հետ։
Միևնույն ժամանակ, ըստ Profil-ի, ցուցակում ընդգրկված անձինք նախկինում արդեն «գրավել էին Ավստրիայի իշխանությունների ուշադրությունը»։ Պաշտպանության նախարարության նախազգուշացումից հետո գերատեսչությունը բազմաթիվ հաղորդումներ է ստացել, որոնք Ավստրիայի հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգում են։
Անցանկալի անձ հայտարարված չորս դիվանագետներից երեքը ներառված էին «Ագենստվո»-ի ցուցակում: Նրանք Վիեննայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ են։ Եվս մեկ մարդ ԵԱՀԿ-ում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Ռուսաստանի պատվիրակության անդամ է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

