«Ինտեր»-ը Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
Միլանի «Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Տյուրամը, Չալհանօղլուն և Ֆրատեզին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Իտալիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ինտեր»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: