ՀՀԿ-ական պատգամավորներից ովքեր չեն միացել ստորագրահավաքին. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով պատգամավորների ստորագրահավաքը: Ինչպես հայտնի է, ստորագրահավաքին միացել են 46 պատգամավոր. ԱԺ չորս խմբակցություններից երեքից միացել են ստորագրահավաքին:

Բացակայում են միայն «Ելք» խմբակցության պատգամավորների ստորագրությունները: Սակայն ստորագրահավաքին միացած ՀՀԿ-ականների անունները համառորեն գաղտնի են պահում:

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ չմիացածների մի քանի անուններ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այս օրերին բուժման նպատակով գտնվում է արտերկրում եւ չի միացել ստորագրահավաքին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն էլ նշեց, թե առհասարակ տեղյակ չի եղել ստորագրահավաքի մասին, իրեն ոչինչ չեն ասել, ինքն էլ չի միացել: Ամեն դեպքում նա խուսափեց նշել` իմանալու պարագայում կմիանար, թե ոչ:

Ստորագրահավաքին չի միացել եւ այս օրերին Դիլիջանում է գտնվում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը եւ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն էլ չի միացել ստորագրահավաքին: Հայտնի է, որ ստորագրահավաքին չեն միացել նաեւ Ալիկ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում