Թուրքիայի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող երկու կնոջ Ստամբուլում հարցաքննության են կանչել՝ իսրայելական բանակին միանալու որոշման համար

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի դատախազությունը որոշել է հարցաքննության կանչել Թուրքիայի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող երկու կնոջ՝ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո Իսրայելի պաշտպանության բանակին միանալու որոշման համար, գրում է Turkish Minute-ը։

Մայն Գյումուշքայան և Ումայ Աքչայը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սոցցանցերում հայտարարել էին, որ որոշել են միանալ Իսրայելի պաշտպանությանը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելու համար: Ավելի ուշ հրապարակումներում Գյումուշքայան կիսվել էր Իսրայելում պաշտպանության բանակի համազգեստով լուսանկարով, իսկ Աքչայն ասել էր, որ վերադարձել է Իսրայել և հպարտ է պաշտպանել իր հայրենիքը:

Երկու կանայք էլ սոցիալական ցանցերում ատելության հաղորդագրություններ են ստացել, որոշ թուրքեր ասել են, որ իրենք չեն ներկայացնում թուրք ժողովրդին և երբեք չպետք է վերադառնան Թուրքիա: Նրանք կանանց մեղադրել են իսրայելական բանակում «մանուկների մարդասպաններին» միանալու մեջ։

Իսրայելի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թվում են եղել Թուրքիայի երեք քաղաքացիներ, որոնք նույնպես երկքաղաքացիություն ունեն։ Թուրքական իշխանությունները ոչ մի հայտարարություն չեն արել այդ մարդկանց ինքնության վերաբերյալ, ոչ էլ ցավակցություն հայտնել նրանց մահվան կապակցությամբ։

Թուրքիայում հակաիսրայելական տրամադրությունները գնալով ուժեղանում են՝ Գազայում մինչ այժմ Իսրայելի կողմից շարունակվող օդային և ցամաքային հարձակումների հետևանքով ավելի քան 24,000 մարդկանց սպանության պատճառով, հիմնականում՝ խաղաղ բնակիչների:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցների՝ Եվրամիության և Պարսից ծոցի որոշ երկրների՝ Թուրքիան ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պաղեստինյան հարցի բացահայտ ջատագովն է, Թուրքիայում հաճախակի հանդիպում է ՀԱՄԱՍ-ի անդամների հետ և նրանց համարում «ազատարարներ», որոնք կռվում են իրենց հողի համար, այլ ոչ թե ահաբեկիչներ։

Հիշեցնենք, որ օրերս էլ Թուրքիայում ձերբակալվել, այնուհետև արտաքսվել է իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Յեհեզկելին՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իսրայելին ցուցաբերած աջակցության համար։

Էմմա Չոբանյան