Թուրքիայում ձերբակալված ու երկրից արտաքսված իսրայելցի ֆուտբոլիստը վերադարձել է հայրենիք

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իսրայելցի ֆուտբոլիստը, որը ձերբակալվել էր Թուրքիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ Իսրայելում հոկտեմբերի 7-ի տեղի ունեցած հարձակման զոհերին հիշատակելուց հետո, հայրենիք է վերադարձվել երկու երկրների միջև լարվածությունը բորբոքող վեճի պատճառով, գրում է Financial Times-ը։

Հիշեցնենք, որ «Անթալիասպորի» հարձակվող Սագիվ Յեհեզկելը ձերբակալվել ու հեռացվել էր ակումբից կիրակի տեղի ունեցած միջադեպից հետո, այնուհետև թուրքական իշխանությունները նրան երկրից արտաքսելու որոշում էին կայացրել։

Իսրայելի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ 28-ամյա Յեհեզկելն ազատ է արձակվել կալանքից և Իսրայել կվերադառնա երկուշաբթի ավելի ուշ:

«Ես ոչինչ չեմ արել որևէ մեկին սադրելու համար։ Ես պատերազմի կողմնակից չեմ։ Այն կետը, որի վրա ես ուզում էի ուշադրություն հրավիրել, պատերազմի ավարտն էր»,- ասել է ֆուտբոլիստը։

Յեհեզկելն առաջին ֆուտբոլիստը չէ, որին դատապարտում են Գազայի պատերազմին առնչվող գործողությունների համար: Ալժիրցի Յուսեֆ Աթալը, որը հանդես է գալիս ֆրանսիական «Նիս» ակումբում, այս ամիս ֆրանսիական դատարանի կողմից 8 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ հակամարտության մասին սոցիալական ցանցերում գրառմամբ կրոնական ատելություն հրահրելու համար:

Էմմա Չոբանյան