Կիպրոսը ԼՂ-ից տեղահանվածների բուժման համար Հայաստան է ուղարկել 15200 եվրո արժողությամբ դեղորայք և բժշկական նյութեր

Լուրեր

05.08.2026 | 21:11
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
Բոլորը

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմով Կիպրոսի Հանրապետությունից Հայաստան մարդասիրական օգնություն առաքելու մասին: Այս մասին տեղեկացնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

«Կիպրոսը չէր կարող անմասն մնալ Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի կոչին` հումանիտար օգնություն ուղարկել հայ ժողովրդին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում վերջին դրամատիկ իրադարձություններից և ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100000 հայերի Հայաստան տեղափոխությունից հետո:

Կիպրոսի Հանրապետությունը, արձագանքելով Հայաստանի դիմումին և վերջինիս կողմից Արցախի հայերի ընդունման համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո երեկ՝ հունվարի 16-ին, Արցախից տեղահանված փախստականների բուժման համար Հայաստան է ուղարկել Պետական ​​առողջապահական ծառայությունների կազմակերպության կողմից տրամադրված 15200 եվրո արժողությամբ բժշկական ապրանքներ (դեղորայք և բժշկական նյութեր)։

Բեռի առաքումն իրականացվել է երեկ կեսօրին, օդային ճանապարհով՝ Cyprus Airways ավիաընկերության չվերթով, որն անվճար իրականացրել է տրանսպորտային տեղափոխումը։ Ցանկանում ենք հրապարակայնորեն մեր ջերմ շնորհակալությունը հայտնել այս արժեքավոր աջակցության համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կտարածվի նաև այլ մարդասիրական գործողությունների և նախաձեռնությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։