Ադրբեջանի իշխանությունները ևս երկու լրագրողի են կալանավորել

Լուրեր

15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 7-ին նախանշված արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին շարունակում են լրագրողների կալանավորել։ Ադրբեջանական լրատավամիջոցների հաղորդմամբ՝ կալանավորվել է JAMnews-ի քաղաքական մեկաբան, հայտնի լրագրող Շահին Ռզաևը։

Հարազատները պատմել են, որ նախօրեին նա ժամը 14:00-ի սահմաններում գնացել է տանից ու այլևս կապի դուրս չի եկել։ Ավելի ուշ պարզվել է, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության կողմից և դատարանի որոշմամբ 15 օրվա ազատազրկման դատապարտվել՝ «փոքր խուլիգանության» մեղադրանքով։

Հարազատների խոսքով՝ Շահին Ռզաևի ձերբակալության և դատավարության մասին ընտանիքի անդամները տեղեկացված չեն եղել։ Ռզաևը դատարան է ներկայացել պետական փաստաբանի հետ ու հերքել մեղադրանքները։ Նրա հարազատները կարծում են, որ վերջինս պատժվում է լրագրողական գործունեության և Facebook-ում հրապարակումների համար։

Բացի այդ, Բաքվի Խաթայի շրջանային դատարանը քննարկել է Abzas Media-ի մեկ այլ լրագրողի՝ Էլնարա Գասիմովայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննչական մարմնի առաջարկը։ Նիստում որոշվել է Գասիմովայի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը՝ 2 ամիս 17 օր ժամկետով։

Նրա փաստաբան Բարուզ Բայրամովն ուշադրություն է հրավիրել լրագրողի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ուղղությամբ, թե ինչպես է նա դատարան բերվել՝ ձեռքերը մեջքի հետևում կապված։

Գասիմովան քրեական պատասխանատվության է ենթարկվել Abzas Media-ի գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածի հատկանիշներով (մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես և մյուս լրագրողները տվյալ լրատվամիջոցի։ Գասիմովան հերքում  է մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ իր ձերբակալությունը պայմանավորված է նրանով, որ Abzas Media-ի իր գործընկերների կալանավորումից հետո շարունակել է լրագրողական աշխատանքը։

Վերջին շրջանում Ադրբեջանում 10-ից ավելի լրագրող է կալանավորվել։ Գասիմովան Abzas Media-ի կալնավորված արդեն վեցերորդ աշխատակիցն է։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերից կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործերը հետաքննող Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքիզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին(նա Թուրան  գործակալության տնտեսական բաժնի խմբագիրն է)։ Կալանավորված են նաև ընդդիմադիր Kanal-13 մի շարք լրագրողներ։

Էմմա Չոբանյան