Սաստիկ ցրտեր՝ ԱՄՆ-ի մեծ մասում

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սաստիկ ցրտերն ընդգրկել են Հյուսիսային Ամերիկայի գերակշիռ մասը։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Ալբերտայում կիրակի առավոտյան ջերմաստիճանն իջել է այն մակարդակին, որը վերջին անգամ դիտվել է տասնամյակներ առաջ: Ջերմաստիճանի անոմալիաները (նորմայից շեղումները) հասել են -30 աստիճանի։

Կեգ Ռիվեր օդերևութաբանական կայանում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ -51.5°C, ինչը -50 աստիճանից ցածր երկրորդ ցուցանիշն է Կանադայում այս սեզոնին և երրորդը՝ Ալբերտայում երկու տասնամյակների ընթացքում:

Էդմոնտոնում գրանցվել է -45.8°C և վերջին անգամ նման ծայրահեղ ցածր ջերմաստիճան դիտվել է 2009 թվականի դեկտեմբերի 13-ին, նվազագույնը -46.1°C: Ոչ միայն գիշերվա ջերմաստիճաներն են կտրուկ իջել, այլև ցերեկային առավելագույն ջերմաստիճաներն նույնպես շատ ցուրտ են եղել, ուրբաթ օրը Էդմոնթոնում ջերմաստիճանը հասել է ընդամենը -34.4°C՝ սահմանելով նոր ռեկորդ Էդմոնթոնի միջազգային օդանավակայանում ամենացուրտ օրվա համար:

Կիրակի օրը սաստիկ ցրտերը ծածկել են նաև ԱՄՆ-ի մեծ մասը։ ԱՄՆ-ում մարդիկ մահանում են -56°C-ում, մոտ 100 միլիոն մարդ տուժել է ձյան առատ տեղումներից, իսկ արկտիկական փոթորիկները պայմաններ են ստեղծել հյուսիս-արևելքում ձնաբքի և հարավում ձյան կուտակման համար: Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ ուժեղ քամիները Մոնտանայի և Դակոտայի նահանգներում կարող է օդի ջերմաստիճանը իջեցնել մինչև -56°C:

Մոտ 95 միլիոն մարդ ստացել է նախազգուշացումներ շրջաններում ուժեղ քամիների և -17°C ցածր ջերմաստիճանների մասին։ Սպասվում է, որ ցրտերը կտարածվեն հարավ՝ ընդհուպ մինչև հյուսիսային Տեխաս»,- ասված է հաղորդագրության մեջ: