Վրաստանում, վիրուսային հիվանդություններով պայմանավորված, հիվանդանոցները ծանրաբեռնված են

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հերքել է տեղեկությունները, որ վիրուսային հիվանդությունների տարածման պատճառով երկրի կլինիկաները գերբեռնված են և հիվանդների համար տեղեր չկան, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստանում բժիշկները սկսել են խոսել բուժհաստատություններ հիվանդների այցելությունների կտրուկ աճի մասին։ Ըստ նրանց՝ հիվանդանոցները գերբեռնված են, հատկապես, մանկական բաժանմունքները։ Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում, և այս իրավիճակը բնորոշ է վիրուսային սեզոնին։

«Հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունն ավելացել է, բայց գերծանրաբեռնվածություն չկա: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դա սուտ է, որ կլինիկաներում, իբր, տեղեր չկան»,- ասել է Ցերցվաձեն Palitra TV-ի եթերում:

Նա հաստատել է, որ վերջին շրջանում ավելացել են շնչառական վարակների դեպքերը, ավելացել է նաև կլինիկաների ծանրաբեռնվածությունը, բայց ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։

«Բացարձակապես կարիք չկա իրավիճակը դրամատիզացնելու, խուճապի մատնվելու պատճառ չկա։ Այս աճը սպասելի էր», – նշել է պաշտոնյան։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը նշել է, որ 2024 թվականին գրիպի վիրուսից մահեր չեն գրանցվել։