Հանգուցյալ Եղիսաբեթ II-ի քարտուղարն առաջին անգամ բացահայտել է թագուհու մահվան մանրամասները

Լուրեր

12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին մահացել է քնած ժամանակ։ Այս մասին հայտնել է նրա քարտուղար Էդվարդ Յանգը, հայտնում է Daily Mail-ը։

Իր գրառումներում նա, մասնավորապես, նշել է, որ թագուհին «մահացել է շատ խաղաղ»։ Այս գրառումները ներկայում պահվում են Թագավորական արխիվում։

«Շատ խաղաղ: Քնի մեջ: Հեռացել է: Ծերություն: Նա չի գիտակցել, թե ինչ է կատարվում: Ոչ մի ցավ»,- գրել է Էդվարդ Յանգը:

Պալատական գրող Ռոբերտ Հարդմանը ներկայիս միապետի նոր կենսագրականում՝ «Չարլզ III․ նոր թագավոր, նոր պալատ։ Պատմություն ներսից»-ում, կիսվում է, որ սըր Էդվարդի գրությունից կարճ ժամանակ անց սպասավորը բերել է փաստաթղթերով փակված կարմիր տուփ, որը եղել է թագուհու մոտ։ Դրանում գտել են երկու կնքված նամակ, մեկը՝ ուղղված իր որդուն և ժառանգին՝ ներկայիս՝ թագավոր Չարլզ III-ին, իսկ մյուսը՝ սըր Էդվարդին։

Թեև դրանց բովանդակությունը հազիվ թե երբևէ հրապարակվի, նամակների առկայությունը հուշում է, որ 96-ամյա Եղիսաբեթը հանգիստ ընդունել է, որ իր ժամանակն այս երկրի վրա մոտենում է ավարտին:

Տուփում եղել են նաև Եղիսաբեթ II-ի վերջին փաստաթղթերը և թագավորական հրամանը՝ «Բացառիկ վաստակաշատ ծառայության» համար հեղինակավոր «Արժանիքների» շքանշանի թեկնածուներ ընտրելու մասին:

«Նույնիսկ մահվան մահճում նա գործ ուներ անելու: Եվ նա արեց դա»,- գրել է Հարդմանը հանգուցյալ թագուհու անզուգական նվիրվածության մասին:

Արքայադուստր Աննան ավելի վաղ հայտնել էր, որ Եղիսաբեթ թագուհին անհանգստացած է, որ դժվար կլինի կազմակերպել իր հուղարկավորությունը, եթե նա մահանա Բալմորալում: