Իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է՝ նպաստեք խաղաղությանը․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը՝ Փարիզին

Լուրեր

01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Մեր տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է՝ նպաստեք խաղաղության հաստատմանը։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Le Figaro թերթում հրապարակված «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» հոդվածը։

«Դուք շարունակում եք գործել այնպես, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը: Երկար ժամանակ անց առաջին անգամ տարածաշրջանում հնարավոր է արդար և կայուն խաղաղություն: Աշխարհին պետք է ճշմարտությունը, ոչ թե սուտ պատմություններ»,- գրել է Աբդուլաևան։

Ֆրանսիական լրատվամիջոցը, մասնավորապես, գրել է, որ Բաքուն վհուկների որս է սկսել Ֆրանսիայի դեմ և ֆրանսիացի Մարտին Ռայանը հինգ շաբաթ է՝ պահում է Բաքվի բանտերում:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը 4 ամսով կալանավորվել է Ադրբեջանի իրավապահների կողմից, իբր, լրտեսության մեղադրանքով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Պաշտոնական Փարիզը հերքում է Բաքվի մեղադրանքները և պահանջում ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն։

Էմմա Չոբանյան