ՍԱՊԾ-ն ներկայացրել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Oգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած սեմինար-հանդիպումը ոլորտը լուսաբանող լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, միջոցառման նպատակն էր ներկայացնել ծառայության կառուցվածքային և գործառութային փոփոխությունները, ինչպես նաև քննարկել սննդի անվտանգության ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները:

Բանախոսները ներկայացրել են նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, HACCP համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ռիսկերի կառավարման միջազգային փորձը, խոսել են թափանցիկության՝ որպես անուղղակի վերահսկողության գործիքի, անհրաժեշտության մասին:

Սեմինարի կազմակերպման աշխատանքներին աջակցել է ՍԱՏՄ-ի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը:

2017թ. սեպտեմբերին Ծառայության և հասարակական կազմակերպության միջև, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահության զարգացում Հայաստանի hարավում» ծրագիրը, ստորագրվել է համագործակցության hուշագիր, որն արդյունք էր զարգացման հեռաանկարների ընդհանուր տեսլականի: Մասնավորապես, հաշվի առնելով սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի որորտներում անվտանգության ապահովման կարևորությունը, սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից մարդուն պաշտպանելու բարձր առաքելությունը, ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց վերաբերյալ հանրային իրազեկման անհրաժեշտությունը, կողմերը պատրաստակամություն են հայտնել սկսել երկարաժամկետ համագործակցություն:

Համագործակցության ընթացքում արդեն իսկ իրականացվել եմ մի շարք համատեղ ծրագրեր` ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու Տեսչական մարմնի աշխատանքն առավել թափանցիկ դարձնելուն:

Մասնավորապես, ՌԶԳ ՀԿ-ի աջակցությամբ, տպագրվել են տեղեկատվական նյութեր՝ տնտեսվարողի և սպառողի ուղեցույցեր, ծանուցում՝ հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պարտադիր առկայության վերաբերյալ, մսի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հավաստող փաստաթղթերի առկայության պարտադիրության մասին պաստառներ, ինչպես նաև «Թեժ գծի» մասին ծանուցող պիտակներ: Սպառողների իրազեկման արշավի արդյունավետությունը բարձրացնելու և առավել լայն լսարան ապահովելու նպատակով՝ պատրաստվել են նաև չորս սոցիալական տեսահոլովակ՝ մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի, վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի, սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ինչպես նաև հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցի սանիտարական անձնագրի մասին:

2018թ. հունվարին կազմակերպվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի լուսաբանմանը նվիրված երկօրյա սեմինար ոլորտի լրագրողների հետ, որի նպատակն էր մշակել ձևաչափ՝ սննդի ոլորտի բարեփոխումները և առաջիկա անելիքները հանրությանն առավել մատչելի և հասկանալի ներկայացնելու համար: Սեմինարին հրավիրված 40-ից ավելի լրագրողներ ծանոթացան և իրենց ներդրումը ունեցան հանրության իրազեկման արշավում:

Երկու կառույցների համակգործակցության շրջանակներում՝ մարտի 15-ին անցկացվել է «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» խորհրդաժողովը՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվանը: Հրավիրված 200-ից ավելի հյուրերի թվում էին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները, ինչպես նաև ռիսկերի գնահատման, ռեյթինգավորման համակարգի ներդրման սկզբունքները, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեությանը աջակցելու հնարավորությունները: Խոսվել է նաև սննդամթերքի անվտանգության համակարգը բարելավելու նպատակով համագործակցության ծրագրերի մասին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահի՝ 2018թ. հուլիսի 24-ի հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ իրականացված համատեղ ծրագրերը, և պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել հանրության իրազեկման, ինչպես նաև սննդամթերքի ոլորտին վերաբերվող այլ միջոցառումների անցկացումը, որը բխում է թե տնտեսվարողների, թե սպառողների շահերից: