Դեռ շատ անելիքներ կան, ԱՄՆ-ը պատրաստ է սատարել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ Ջեյմս Օ՛Բրայեն

Լուրեր

23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
Բոլորը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, կայուն ու արժանապատիվ խաղաղությանը»։

«Մենք շատ ոգևորված ենք, որ (Ադրբեջանը և Հայաստանը) շարունակում են ունենալ հուսալի օրակարգ և երկկողմ հիմունքով լուծում են չլուծված խնդիրները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ջեյմս Օ՛Բրայենը, փոխանցում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

«Դեռ շատ անելիքներ կան, մենք պատրաստ ենք օգտակար լինել այնքան, որքան կարող ենք»,- նշել է պետքարտուղարի տեղակալը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «բավարար հարաբերություններ» ունի երկու երկրների հետ՝ ինչպես տնտեսական անվտանգության, այնպես էլ քաղաքական կապերի առումով, և կցանկանային տեսնել, որ «երկու երկրներն էլ օգտվում են խաղաղության համաձայնագրից»։

«Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ բոլոր ընդունելի միջոցներով։ Դա հիանալի հնարավորություն է երկու կառավարությունների համար էլ՝ իրենց ժողովուրդների համար ավելին անելու։ Հայաստանում բարեփոխումների ծրագիրը շատ տպավորիչ է։ Ադրբեջանում մոտենում են ընտրությունները, և ես տեղյակ եմ, թե ինչ դեր է այն ցանկանում խաղալ տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում։ Ուստի, խաղաղության համաձայնագիրը միայն կնպաստի այս ծրագրերին»,- ասել է Օ՛Բրայենը՝ նշելով, որ Վաշինգտոնը կցանկանար քննարկել բոլոր հարցերը, որոնք կան օրակարգում երկու երկրների հետ՝ «կալանքի տակ գտնվող որոշ անձանց հետ կապված մտահոգություններից մինչև երկկողմանի հարցեր»։

Էմմա Չոբանյան