ՄԱԿ-ի ԱԽ-ն հութիներից պահանջել է դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր նիստում հավանություն է տվել ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից առաջարկված բանաձևի նախագծին, որը դատապարտում է Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա։ Բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է, որ հութիներն անմիջապես դադարեցնեն գրոհները և այլ «ագրեսիվ գործողություններ», փոխանցում է Կոմերսանտը:

Անվտանգության խորհրդի 11 անդամների քվեարկության ժամանակ փաստաթղթի ընդունմանը ձեռնպահ են քվեարկել չորս պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ալժիրը և Չինաստանը։ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է բանաձևում երեք ուղղում կատարել, սակայն բոլորն էլ մերժվել են, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները կարող են «միջազգային իրավունքի համաձայն պաշտպանել իրենց նավերը հարձակումներից, այդ թվում՝ նավագնացության իրավունքներին և ազատություններին սպառնացող նավերից»։

Փաստաթուղթը նաև դատապարտում է հութիներին զենքի մատակարարումը և կոչ է անում «լրացուցիչ ակտիվ գործնական համագործակցություն՝ կանխելու հութիների հետագա հարձակումներ իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելը»:

Կարմիր ծովը Սուեզի ջրանցքով Ասիան և Եվրոպան կապող ամենակարճ ջրային ճանապարհն է: Համաշխարհային կոնտեյներային երթևեկության շուրջ մեկ երրորդն անցնում է այստեղով: