Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
10.01.2024 | 00:13Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նուրհակի շրջանում տեղական ժամանակով ժամը 22:20-ին:
Երկրաշարժի օջախը եղել է 6,97 կմ խորության վրա: