ՌԴ-ում «ձվի ճգնաժամի» պայմաններում՝ Թուրքիան ձվի երկրորդ խմբաքանակն է մատակարարել

Լուրեր

27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
Բոլորը

Թուրքիան Ռուսաստան ձվի երկրորդ խմբաքանակն է մատակարարել՝ 316,8 հազար հատ, գրում է Ինտերֆաքսը։

«Հունվարի 5-ին «Յարաղ-Կազմալյար» անցակետով Թուրքիայից ձվի երկրորդ խմբաքանակն է ներմուծվել ՝ 316,800 հատ՝ Ռուսաստանի տարածքում հետագա իրացման համար»,- ասվում է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։

Նույն քանակով առաջին խմբաքանակը ներկրվել էր հունվարի 3-ին։ Թուրքական 21 ձեռնարկություններ իրավունք ունեն ձու արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Առաջիկայում ևս ՌԴ Թուրքիայից ձվի խոշոր խմբաքանակ է ներմուծվելու  Նովոռոսիյսկ նավահանգստով։

2024 թվականի հունվարի 1-ից ձվի գների կտրուկ աճի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը վեց ամսով զրոյացրել է դրանց ներմուծման մաքսատուրքը։ Ակնկալվում է, որ այս միջոցը թույլ կտա ներմուծել 1,2 մլրդ ձու և կկայունացնի գնային իրավիճակը։

Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին ՌԴ-ում ձուն թանկացել է 15,1 տոկոսով, տարեսկզբից՝ 35,5 տոկոսով, տարեկան արտահայտությամբ՝ 40,3 տոկոսով։

Դեֆիցիտն արագ լրացնելու ու գները կայունացնելու նպատակով ՌԴ կառավարությունը որոշել էր ձու ներկրել Ադրբեջանից, Թուրքիայից, ինչպես նաև Իրանից։ Ադրբեջանից արդեն 1 միլիոնից ավելի ձու է մատակարարվել։

Էմմա Չոբանյան