Չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ Արմեն Գրիգորյան

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ պայմանագիրը հիմքն է եղել մոսկովյան բանակցությունների։ Հիմա չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԼՂ-ում հայ չկա, էթնիկ զտում է տեղի ունեցել, և Ռուսաստանը մեզ որևէ բացատրություն չի տվել այս առումով»,- «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը ստորագրությունը հետ չի վերցրել, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Ոչ ոք ստորագրությունը հետ չի վերցրել, բայց այլևս հայ չի մնացել ԼՂ-ում»։

Հիշեցնենք՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից հրադադարի համաձայնությունը և կողմերի պարտավորություններն արձանագրող փաստաթղթի ստորագրումից 3 տարի անց Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը շարունակում է այս փաստաթուղթը համարել գործող, թե՝ ոչ։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք Երևանը քննարկում է ՀՀ վարչապետի ստորագրությունը հետ կանչելու հարցը։

Factor TV-ին պատասխանել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ փոխանցելով հետևյալը․ «Անհրաժեշտության պարագայում ՀՀ-ն հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի բարձրացված հարցերի վերաբերյալ»։