Արդյոք գաղտնի կետեր կան նոյեմբերի 9-ի փաստաթղթում. ՀՀ ստորագրությունը հետ կանչելու հեռանկարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը կլրանա 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման 3 տարին։ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից հրադադարի համաձայնությունն և կողմերի պարտավորություններն արձանագրող փաստաթղթի ստորագրումից 3 տարի անց Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը շարունակում է այս փաստաթուղթը համարել գործող, թե՝ ոչ։ Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք Երևանը քննարկում է ՀՀ վարչապետի ստորագրությունը հետ կանչելու հարցը։

Factor TV-ին պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից՝ փոխանցելով հետևյալը․ «Անհրաժեշտության պարագայում ՀՀ-ն հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի բարձրացված հարցերի վերաբերյալ»։

Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայից և արցախահայերի բռնի տեղահանումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին այն ստորագրած կողմերը գրեթե չեն հիշատակում։ Դրանով Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը մի շարք պարտավորություններ էին ստանձնել։ Ըստ այդմ՝ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել Ակնայի, Քարվաճառի շրջանները, Արցախից դուրս է հանել զինված ուժերը, վերադարձրել է գերության մեջ գտնվող ադրբեջանցիներին։ Ռուսաստանը պետք է ապահովեր արցախցիների անվտանգությունը և անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանցիների պարտականությունների մեջ էր մտնում վերադարձնել բոլոր գերիներին և պահվող անձանց։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանն իրենց պարտականություններն ամբողջությամբ չեն կատարել։

Հայտարարության ստորագրումից երեք տարի անց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հիշողությունը թարմացնելու կարիք կար, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը մեծ դժվարությամբ հիշեց, թե իր քաղաքական թիմի ղեկավարն ինչ փաստաթղթի տակ է ստորագրել, ժամանակ էր պետք՝ պատասխաններ գտնելու համար։

Չնայած արձանագրմանը, որ միայն ՀՀ-ն է կատարել իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ոչ, իշխող ուժի ներկայացուցիչը եռակողմ հայտարարությունը կենսունակ է համարում։ Հարցին՝ արդյո՞ք Երևանը հետ կկանչի ՀՀ վարչապետի ստորագրությունը, Քոչարյանը պատասխանեց՝ ՀՀ-ն պետք է բոլոր հարթակներում իր շահերը պահի և պաշտպանի, իսկ այն բոլոր համաձայնությունները, որոնք կնքված են, պետք է դարձնել գործող։

Ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եռակողմ հայտարարության գոյությունն անիմաստ է համարում և կարծիք հայտնում, որ Փաշինյանը հայտարարությամբ ամրագրված կետերից մի բան էլ ավելին է զիջել Ադրբեջանին։ Արթուր Խաչատրյանն Անդրանիկ Քոչարյանի պնդումը, թե պետք է Ռուսաստանին և Ադրբեջանին պարտավորեցնել իրենցից ակնկալվող կետերը կյանքի կոչել, իրատեսական չի համարում։

Եռակողմ հայտարարությունը գոյություն ունի, թե՝ ոչ, որպեսզի այս հարցը պատասխան ունենա, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, նախ պետք է բացահայտվի, թե այդ փաստաթղթի գոյության սահմանները որոնք են։ Բադալյանն այդ հայտարարության հնարավոր գաղտնի կետերը համարում է ռուս-թուրքական պայմանավորվածություն։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայտարարության 9-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ՝ հայտարարության չեղարկման մասին հայտարարել-չհայտարարելը պայմանավորված է այն հանգամանքով, թե կողմերն ինչ պայմանավորվածություն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան