ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հասարակություն
04.01.2024 | 16:22Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները: