Վահե Էնֆիաջյանը «Ծառուկյան» խմբակցությունում, ի պաշտպանություն Ռ․ Քոչարյանի, ստորագրահավաքին միացած պատգամավորների չի ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 17:26
ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:46
Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
16.02.2026 | 16:38
Ես ձեր նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրն անջատում․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:30
Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի
16.02.2026 | 16:25
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությունում
16.02.2026 | 16:22
Իմ աշխատած ամեն օրվա և ամեն ժամի համար պատասխանատու եմ․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:13
Ամերիկյան մոդուլային ատոմակայանը մի շարք առավելություններ է ունենալու․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:06
Հունվարին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 2,4 միլիոն դոլարի արտադրանք
16.02.2026 | 16:00
Համաձայն չեմ «խլել» եզրույթի հետ․ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:55
Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
16.02.2026 | 15:51
«Վեոլիա ջուրը» կպետականացվի՞․ ՀԾԿՀ նախագահը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր թիմակից Գևորգ Պետրոսյանի՝ Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ հնչեցրած տեսակետը համարում է նրա անձնական կարծիքը: «Նա քաղաքական խորհրդի նիստին չի մասնակցել, եթե մասնակցեր, կկարողանար իր կարծիքն արտահայտել, լսել այլ մարդկանց տեսակետներ ևս և դրանից հետևություններ կաներ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Հարցին՝ հավանական համարում է, որ Գևորգ Պետրոսյանի բուռն արձագանքը պատճառ դառնա, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը և հեռանա կուսակցության շարքերից, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց․«Մեր քաղաքական թիմում ներքին ժողովրդավարություն է։ Յուրաքանչյուրի խոսքը կարևոր է եղել, պարզապես, կարծում ենք, որ քննարկման և կարծիք հայտնելու տեղը և միջավայրը եղել է քաղխորհրդի նիստը, որտեղ կա հնարավորություն քվերակությամբ ամրագրելու մեր տեսակետները»։

Հարցին՝ եթե այսօր Գևորգ Պետրոսյանն է, օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանը սեփական տեսակետը հայտնելուց հետո հանկարծակի հիվանդացավ և մանդատը վայր դրեց, արդոք սա չի՞ փաստում, որ կուսակցությունում ներքին լարվածություն կա, պատգամավորը նշեց․ «Ընդհանրապես լարվածություն չկա։ Այդ հարցին լավագույնս պատասխանել է Վարդան Բոստանջյանն, որը նշել է, որ տևական ժամանակով մեկնելու է իր առողջական խնդիրները կարգավորելու, այդ ժամանակահատվածում չուզենալով, որ թիմի աշխատանքներում թերացումներ արձանագրվեն, հրաժարականի դիմում է ներկայացրել»։

Վահե Էնֆիաջյանը նաև հավելեց․ «Վարդան Բոստանջյանը մեր լավ ընկերն է, բարեկամն է ու թիմակիցն է»։

Խոսելով Նաիրա Զոհրաբյանի թեկնածության մասին՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում նրա թեկնածությունը ընդունվել է միաձայն, իսկ քաղաքական թիմն ունի մրցունակ և իրատեսական ծրագիր․ «Մեր ծրագիրը լինելու է շատ գործունակ և մրցունակ։ Ամենակարևորն այն է, որ ներկայացնելու ենք թիմ, որն ի զորու է լինելու քայլեր իրականացնել։ Սկսած աղբահանությունից՝ մինչև տրանսպորտին և քաղաքաշինությանը վերաբերող ծրագրեր, մեր գաղափարները բազմաթիվ են»։

Հարցին՝ սպասվող մեկ այլ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը կհամալրվի՞ նոր ուժերով, ընտրության կգնա միայնակ, թե այլ կուսակցությունների հետ, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինքնաբավ քաղաքական ուժ է, և այն պոտենցիալը, որն ունի, այն ներկայացվածությունը որն ունի, քիչ քաղաքական ուժերի է հաջողվում։ Մենք ճիշտ ժամանակին կներկայացնենք, թե ինչ ձևաչափով ենք գնալու խորհրդարանական ընտրություներին»։

Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ իր քաղաքական թիմի դիրքորոշմանը և նշեց, որ հարցը իրավական տիրույթում է: «Հետագա զարգացումներով պայմանավորված՝ կլինեն նաև հայտարարություններ»,- ասաց պատգամավորը և հավելեց․ «Ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչպիսի բացահայտումներ կլինեն, չենք կարող ասել, երբ նման փաստեր լինեն՝ այն ժամանակ էլ մեր կողմից համապատասխան դիրքրոշումներ կլինեն»։

Վահե Էնֆիաջյանը նաև ընդգծեց, որ ինքն անձամբ չի միացել Ռ․ Քոչարյանին կալանքից ազատելու համար մեկնարկած ստորագրահավաքին, ավելին «Ծառուկյան» խմբակցությունում ստորագրահավաքին միացած պատգամավորների չի ճանաչում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան