38 նոտարական ակտերում արձանագրվել են խախտումներ. Գեղարքունիքի նոտարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
Հասարակություն
29.12.2023 | 18:11Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի (նստավայրը՝ «քաղաք Գավառ») նոտար Լալա Մելիքյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրությունների արդյունքում նոտարի կողմից հաստատված թվով 38 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ: