«Թորքերը մեր տունը վեր են կալել». հայտնի լուսանկարի եղբայրների ամանորյա երազանքը տուն ունենալն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում արված հայտնի լուսանկարի հերոսներից մեկի՝ 6-ամյա Արսենի ցանկությունը մեկն է՝ վերադառնալ տուն՝ Արցախ։ 2020 թվականին նրա, երկվորյակ եղբոր՝ Արմենի և մորաքրոջ որդու՝ Արսենի մասնակցությամբ նկարը դարձավ պատերազմի խորհրդանիշներից մեկը։

Երեխաների մոր՝ շուշեցի 26-ամյա Արևիկի հիշողություններում դեռևս թարմ է 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ամենածանր օրերին անգամ ընտանիքը չի ցանկացել լքել բնակավայրը, հույս ունենալով՝ պատերազմը շուտով կավարտվի։

Ընտանիքը Շուշիից տեղահանվում է Սյունիքի մարզի Տեղ գյուղ, մնում մի քանի շաբաթ ու վերադառնում Արցախ, այս անգամ՝ Ստեփանակերտ։ Այդ ընթացքում դրամահավաք է իրականացվում ընտանիքի համար, առաջարկում են նրանց բնակարան՝ կա՛մ Հայաստանի որևէ քաղաքում, կա՛մ Ստեփանակերտում. ընտանիքն ընտրում է Արցախը։

44-օրյայի արհավիրքից դեռ ուշքի չեկած ընտանիքին և մյուս արցախցիներին նոր փորձություն էր սպասվում՝ շրջափակումը։ Արևիկը խոստովանում է՝ այդ օրերին զգում էր նոր պատերազմի վտանգը, բայց հույսը կապում էր ռուս խաղաղապահների հետ։

Սեպտեմբերի 19-ի առավոտը նոր ողբերգության սկիզբը դարձավ։ Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ փոքրիկներն այնքան էլ չէին գիտակցում՝ ինչ է տեղի ունենում, ապա այս անգամ պատկերն այլ էր։

Հասկանալով, որ ամեն ինչ ավարտված է ու ելքը մնում է միայն հայրենիքը թողնելը, Սարգսյանների ընտանիքը սեպտեմբերի 27-ին հեռանում է Արցախից. գաղթի ճամփան տևում է 59 ժամ։

Ընտանիքը նախ կրկին հաստատվում է Տեղ գյուղում, սակայն տղաներից մեկի առողջական խնդիրներով պայմանավորված՝ ստիպված է լինում գալ Երևան։ Այստեղ է՛լ ավելի են խորանում ֆինանսական խնդիրները։

Թեև ամանորյա եռուզեռ չի զգացվում տանը, բայց Արևիկը երեխաների խնդրանքով տոնածառ զարդարել է։ Մոր խոսքին հեռվից արձագանքում են երեխաները՝ ուրախ են տոնածառի համար։ Ձմեռ պապիկին նամակ գրել չեն հասցրել, բայց յուրաքանչյուրն ունի իր երազանքը։

Իսկ Շուշիի կորստի հետ մինչ օրս չհամակերպվող Արևիկը միայն խաղաղություն է ցանկանում և վերադարձ դեպի Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան