Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Քաղաքականություն
05.06.2026 | 17:03
ՀՀ նախագահի աշխատակազմից հայատնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոյին և առաքելության ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն և իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք ապահովում այդ ամենը»: