Բաքուն ցանկանում է Երևանի հետ ստեղծել վեճերի լուծման մեխանիզմ․ Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
Բոլորը

Բաքուն և Երևանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը The Guardian-ի հետ զրույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռական փուլում, երբ թվում է, թե վերջնական համաձայնագրից այնքան էլ հեռու չենք, մեզ իսկապես անհրաժեշտ են արդյունքների վրա հիմնված գործողություններ»,-ասել է նա՝ նշելով, որ ադրբեջանական կողմը սպասում է Երևանից խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանին։

Ամիրբեկովը հիշեցրել է, որ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է հինգ հիմնական սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատում և Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։ Ըստ նրա՝ Բաքուն ցանկանում է ստեղծել կողմերի միջև վեճերը լուծելու մեխանիզմ։ Ալիևի ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը «ինչ-որ երկկողմանի հանձնաժողովի մասին է, որը պետք է ստեղծվի՝ վերացնելու համաձայնագրի բոլոր թյուրըմբռնումները կամ տարաձայնությունները»։

Ամիրբեկովն ասել է, որ որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը «Բաքվի համար վճռորոշ նշանակություն ունի ազգային անվտանգության տեսանկյունից»։

«Մենք այլևս ժամանակ չենք կարող կորցնել: Երեք տարի անց Հայաստանն անգամ չի սկսել 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մենք չենք կարող ստիպել Հայաստանին անել այն, ինչ նրանք պարտավորվել էին անել ավելի վաղ, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք՝ պարտադրելու այս միջանցքը ուժով կամ նման այլ բաներով։ Ուստի, մենք դիմեցինք Իրանին որպես պլան «Բ» ՝ Իրանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապերի ձևավորման համար»,-ասել  է նա։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ «այլընտրանքային երթուղու առկայությունը կարող է ստիպել Հայաստանին գիտակցել, թե որքան շատ բան կկորցնի՝ շարունակելով դիմակայել մի երթուղու, որը կարող է անցնել իր տարածքով»։