Ազդարարվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. «Փաստ»

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հրապարակում օգոստոսի 17–ին հանրահավաք է սպասվում, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրահավաքի կազմակերպման առումով այլ պատճառներ էլ է տեսնում:

«Նախ` վերջին շրջանում բավականին սրվեցին հայ–ռուսական հարաբերությունները: Այսօր էլ Կրեմլին մոտ գտնվող ինֆորմացիոն ռեսուրսները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բավականին քննադատական հոդվածներով են հանդես գալիս: Իմ կարծիքով` արտաքին քաղաքականության տեսանկյունից այս հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է հետևյալով. նա ցանկանում է Եվրոպային ու հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Իսկ հանրահավաքի ներքաղաքական բաղադրիչը մի քանի նպատակներ է ենթադրում: Առաջին` այդ հանրահավաքով ազդարարվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ՔՊ–ն արդեն ունի իր թեկնածուն և նրանք արդեն սկսել են ակտիվորեն PR անել նրան: Երկրորդ` Նիկոլ Փաշինյանն այս հանրահավաքի միջոցով ուզում է տեսնել, հասկանալ, թե 100 օր անց արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը, թե` ոչ: Սա շատ մեծ փորձաքար կլինի նրա համար: Եթե ժողովրդի քանակը քիչ լինի, ինքն արդեն խնդիրներ կունենա: Երրորդ` Նիկոլ Փաշինյանը կցանկանա այդ հանրահավաքով կրկին ստանալ ժողովրդի վստահությունը: Վերջին շրջանում ԱԱԾ–ի և ոստիկանության գործողությունները համընդհանուր նույն արձագանքները չստացան: Եղան և՛ հրճվանքով արձագանքողներ, և՛ քննադատողներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նույն գործելաոճը շարունակելու համար ժողովուրդն իր «դաբրոն» տա: Չորրորդ պատճառն այն է, որ այս 100 օրերի ընթացքում, պայմանավորված հիմնականում օբյեկտիվ և շատ քիչ սուբյեկտիվ պատճառներով, իշխանությունները չկարողացան շատ մեծ ձեռքբերումներ ունենալ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հավելելով, որ թավշյա հեղափոխությունից շատ կարճ ժամանակ է անցել, և իշխանություններն այլ բան չունեն ասելու, քան այժմ իրականացվող գործողություններն են: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում