ՌԴ-ում «ձվի ճգնաժամի» ֆոնին Ադրբեջանից վերջին օրերին 1 միլիոնից ավելի ձու է մատակարարվել

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ռուսաստանում ձվի ճգնաժամի պայմաններում, երբ փորձ է արվում բավարարել աճող պահանջարկն ու գների աճը, Ադրբեջանից մատակարարումները շարունակվում են։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ին, հայտնում են, որ Ադրբեջանից ՌԴ է արտահանվել ձվի երրորդ խմբաքանակը՝ 306,000 հատ։

«Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանից 18 տոննա (306 հազար հատ) սեղանի ձվի երրորդ խմբաքանակը ներմուծվել է Յարագ-Կազմալյար անցակետով՝ Ռուսաստանում հետագա վաճառքի համար»,- նշում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ադրբեջանից ՌԴ ձվի առաջին մատակարարումները եղել էին դեկտեմբերի 19-ին (36 տոննա՝ 612 հազար հատ), երկրորդ խմբաքանակը՝ դեկտեմբերի 21-ին (18 տոննա՝ 306 հազար հատ)։

ՌԴ պետական ​​վիճակագրական ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 5-11-ը երկրում ձվի գներն աճել են 4,6 տոկոսով՝ տարեսկզբից գրանցելով 46,2 տոկոս աճ, ինչը սննդամթերքի շուկայում ամենաբարձր գնաճն է։

Դեֆիցիտն արագ լրացնելու համար ՌԴ կառավարությունը որոշել է ձու ներկրել ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից և Իրանից։

Հավելենք, որ այս մատակարարումների ֆոնին Ադրբեջանում նկատվում է ձվի գնի բարձրացում։

Էմմա Չոբանյան