Ադրբեջանում երեք թեկնածու բողոքում է, որ ԿԸՀ-ն իրենց չի գրանցում նախագահական ընտրություններին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացող երեք անձինք հայտարարել են, որ ԿԸՀ-ն չի ընդունել փաստաթղթերը։

Նրանցից Ավազ Թեմիրխանը (Ազատական ​​կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ, որն Արդարադատության նախարարությունը հրաժարվել է վերագրանցել) ադրբեջանական Թուրան գործակալությանը հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին օրվա ընթացքում ԿԸՀ անդամներն իրեն չեն ընդունել։

«Ինձ ասում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները նիստի են, սակայն ես տեսել եմ, որ նրանցից երկուսը լքում են շենքը։ Եթե նիստ է ընթանում, ինչո՞ւ նրանք չեն մասնակցում»,- ասել է Թեմիրխանը։

Եվս երկու ինքնառաջադրված թեկնածուներ՝ պատմաբաններ Ուլդուզ Գուլիևան և Ռեշադ Դադաշևը, հայտնել են, որ արդեն երրորդ օրն է՝ գալիս են ԿԸՀ, սակայն իրենց փաստաթղթերը չեն ընդունվում։

«Մենք պահակներին խնդրել ենք, որ մեր խնդրանքը փոխանցեն ԿԸՀ ղեկավարությանը, որպեսզի ընդունեն։ Սակայն դրանից հետո էլ մեզ ոչ ոք չընդունեց։ Սա կամայականություն է»,- ասել է Թեմիրխանը:

ԿԸՀ գրասենյակից հայտնել են, որ թեկնածության համար «կարող են դիմել էլեկտրոնային եղանակով», և նրանց դիմումները կքննարկվեն հինգ օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովն ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու 15 դիմում է ստացել․ 7 հայտ արդեն հաստատվել է, 8-ը գտնվում է հաստատման փուլում։ 7 գրանցված թեկնածուներից մեկն Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն է։

Էմմա Չոբանյան