«Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են. փակվել է 1480 աղբանոց

Լուրեր

22.03.2026 | 14:31
Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը
22.03.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
22.03.2026 | 13:36
Փաշինյանը մետրոյի կայարանների չթույլատրվող վայրերից ուղիղ եթեր է մտել․ մետրոպելիտենը պարզաբանում է
22.03.2026 | 12:48
Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. ԱԳՆ
22.03.2026 | 12:02
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.03.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ ուրախ է նախկին դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվան կապակցությամբ
22.03.2026 | 11:28
Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ միջավայրի արմատավորման տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ Մանասյան
22.03.2026 | 11:11
Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ
22.03.2026 | 10:58
Թեղուտ գյուղի սարի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
22.03.2026 | 10:38
Դոնալդ Թրամփը Իրանին 2 օր է տվել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար
22.03.2026 | 10:16
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
21.03.2026 | 20:02
ԱՄՆ-ի Հավայի նահանգում 5,5 հազար մարդ կտարհանվի ջրհեղեղի պատճառով
21.03.2026 | 19:12
Քաղաքացին ՊՆ ՌՈ է ահազանգել ու հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ զենք-զինամթերք է բերել․ ՊՆ
21.03.2026 | 19:01
Հայաստանի հավաքականը հունիսին երկու ընկերական խաղ կանցկացնի Երևանում
21.03.2026 | 17:57
Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան
Բոլորը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երևում են: Բայց դրա հետ միասին տարբեր ուղղություններով պարբերաբար աշխատանքներ իրականացնում ենք: Մեր հիմնական մայրուղիների վրա, իհարկե, ոչ բավարար քանակությամբ, բայց արդեն իսկ որոշակի քանակությամբ աղբամաններ տեղադրվում են, բայց միայն աղբամանները տեղադրելով խնդիրը չի լուծվում: Մենք նյութեր ենք նախապատրաստել, որպեսզի հանրության հետ աշխատանքը՝ ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր, բոլոր ուղղություններով կատարվի: Մաքուր Հայաստանն իրենից ենթադրում է վարչական ռեսուրսներ, բայց նաև ենթադրում է ընդհանուր մտածելակերպի, ընդհանուր վերաբերմունքի փոփոխություն բոլորիս կողմից: Այսօր նախապատրաստվում ենք հուլիսի 29-ին կայանալիք 2-րդ համապետական շաբաթօրյակին և մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք այդ ուղղությամբ»,-ասել է Վ. Տերտերյանը: 
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծված http://map.transproject.am/ կայք-էջը ներկայացրել է ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչություն պետ Արտաշես Բախշյանը: Նա առաջարկել է բոլոր մարզերի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետևել կայքին և տեղերից պարբերաբար տեղեկություններ տրամադրել՝ կայքի տեղեկատվությունը թարմացնելու համար: Կայքում տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ս.թ. ապրիլին ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:

Նիստի ընթացքում զեկուցվել է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: 
Աղբահանության ծառայությունների համար իրավաբանական անձանց և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների իրավապայմանագրային հարաբերությունների հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր: «Քանի դեռ չկա ինստիտուցիոնալացված դաշտ, դժվար է հասնել մեր առջև դրված խնդիրների իրականացմանը»,-ասել է Վաչե Տերտերյանը: 
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը նիստում տեղեկացրել է, որ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքում հուլիսի 4-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1296 դեպք է հայտնաբերվել, չսահմանված վայրերում աղբ թափող՝ 624 անձ, 340 միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ, և ուղարկված միջնորդագրերից ընթացքի մեջ են 199-ը:

Մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, առաջարկություններով հանդես եկել: Նշվել է, որ ակտիվ նախապատրաստվում են հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին: Կարևորվել է ամառային հանգստի ակտիվ այս շրջանում հանգստյան գոտիների մաքրման աշխատանքներն ակտիվացնելը: 
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: