Թուրքիայի իշխանությունները 2022թ․ X-ում արգելափակել են 487 օգտահաշիվ և 3940 գրառում․ զեկույց

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի Լրատվամիջոցների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի լրագրող Ալի Սաֆա Քորկութի կողմից պատրաստված նոր զեկույցում ասվում է, որ երկրի դատարանները 2022 թվականին արգելափակել են X (Twitter) հարյուրավոր հաշիվներ և հազարավոր թվիթներ, գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ միաժամանակ արգելափակվել է առնվազն 4427 URL-ի մուտքը։

Թվիթերի արգելքի մասին զեկույցը պատրաստվել է «Լրագրության զարգացումը Արևմտյան Բալկաններում և Թուրքիայում» նախագծի շրջանակում, որն իրականացվել է Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի (TGC) կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Զեկույցն անդրադառնում է Թուրքիայում 2022 թվականին X-ում արտահայտման ազատության և թափանցիկության տվյալներին:

Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 393 որոշումների արդյունքում Թուրքիայում արգելվել է Twitter-ի առնվազն 487 հաշիվ և 3940 գրառում։

Երբ 3,940 արգելափակված գրառումների բաշխումն ուսումնասիրվել է ըստ թեմաների, պետական պաշտոնյաներին քննարկողներն առաջատարն են եղել՝ 2,106 գրառումներով: Դատարանի 17 որոշումներից վեցը, որոնք հանգեցրել են 2106 թվիթերի արգելքի, կայացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյի մասին քննադատական գրառումներն արգելափակելու համար։ Նույն կատեգորիայում ամենաշատ թվով գրառումներն արգելափակելու որոշում է կայացվել Անկարայի ոստիկանության վարչության հակաահաբեկչական բաժանմունքում ծառայող ոստիկանի մասին գրառումների համար։ 1973 թվիթ՝ այն պնդումների վերաբերյալ, որ սպան խոշտանգել է կալանքի տակ գտնվող մարդկանց, արգելափակվել է Անկարայի քրեական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ:

Ինչ վերաբերում է այլ թեմաներին, պետական պաշտոնյաներին հաջորդած թվիթներում իրենց տեղն ունեն նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ սերտորեն կապված անհատների և կազմակերպությունների հետ կապված քննարկումները (77)։

Հասարակական հաստատությունների կատեգորիայում արգելափակվել է 118 թվիթ՝ 20 դատական որոշումներով, որոնք բոլորն արվել են Թուրքիայի փոստային և հեռագրական տնօրինության խնդրանքով։ Քննարկվող թվիթերը քննադատել են փոստի ծառայությունները։

Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն ուժեղացրել է լրագրողների, քաղաքական հակառակորդների և այլոց նկատմամբ հետապնդումները՝ նախագահին և կառավարությանն առցանց քննադատելու, սոցիալական ցանցերում քննադատական հոդվածներ տարածելու կամ հավանելու համար:

Freedom House-ի՝ հոկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն՝ Թուրքիան կրկին դասվել է առցանց ազատությունների հարցում «ոչ ազատ» երկրների շարքին։

Էմմա Չոբանյան