Անընդունելի է․ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումների մասին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմադիրների կալանավորումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական  ընտրություններից առաջ ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի ու իշխանության քննադատների ձերբակալություների մասին հարցին։

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալման վերջին միտումը խորապես մտահոգիչ է: Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է, և մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև կոչ անում արագ ազատ արձակել բոլոր նրանց, ով անարդարացիորեն ձերբակալվել է»,-ասել է Միլլերը։

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը ևս կոչ է արել ազատ արձակել Թոֆիգ Յագուբլուին։ «Մենք խորապես մտահոգված ենք Թոֆիգ Յագուբլուի կալանավորմամբ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել Թոֆիկ Յագուբլուին և բոլոր նրանց, որոնք ազատազրկված են հիմնարար ազատությունների իրականացման համար»,-ասվում է դեսպանատան X-ի էջում գրառման մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել ընդդիմադիրների, լրագրողների ու քաղհասարակության ներկայացուցիչների դեմ։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում 8 լրագրող է կալանավորվել։

Դեկտեմբերի 14-ին էլ իշխանությունները ձերբակալել էին  ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուին։ Դատարանը  Յագուբլուի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։