Իսրայելի բանակը Գազայում հայտնաբերել է ՀԱՄԱՍ-ի ամենամեծ թունելը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների՝ մինչ այժմ ամենամեծ թունելը։ Համակարգը, որը բաժանված է ճյուղային թունելների, տարածվում է ավելի քան 4 կմ և գտնվում է Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին՝ Էրեզ անցակետից մոտ 400 մ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ թունելներն այնքան մեծ են, որ դրանցով կրող են շարժվել անգամ փոքր մեքենաներ։

«Ստորգետնյա թունելների այս համակարգը ծրագիր էր, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի եղբայրը՝ Մուհամմադ Սինվարը, որին համարում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ղեկավարներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ իսրայելցի զինվորականների՝ թունելների կառուցումը տևել է մի քանի տարի և արժեցել միլիոնավոր դոլարներ։ Ստորգետնյա թունելներն ունեն կոյուղի, լուսավորություն, օդափոխություն և կապի միջոցներ։ Հատակը կառուցված է սեղմված հողից, իսկ պատերը՝ երկաթբետոնից։ Հաղորդվում է, որ իսրայելցի զինվորականները թունելներում մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել՝ պատրաստ օգտագործման համար։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է Գազայի հատվածում գտնվող թունելների հսկայական ցանցը՝ տների միջև աննկատ տեղաշարժվելու և պատանդներին թաքցնելու համար: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի պաշտպանության բանակը դպրոցի գրասենյակում հայտնաբերել էր թունելի մուտքը: ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ թունելների ընդհանուր երկարությունը 500 կմ է։

Էմմա Չոբանյան