Վերականգնվել է պետությանը պատճառված 2.736.964 ՀՀ դրամի  վնասը. ԳԴ

Լուրեր

16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
15.06.2026 | 22:48
Քաղցրավենիքի միջոցով 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ․ ՔԿ
15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
Բոլորը

Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին:

Ըստ հաղորդման՝ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի  աշխատավարձի  ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին  տրվել է  պարգևավճար և  պահվել եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արձանագրվել եկամտային հարկի հաշվարկում և  եկամտային հարկ չի վճարվել: Նշված ժամանակահատվածում մանկապարտեզը չի գործել և աշխատողների անվան  դիմաց դրված  ստորագրությունները կասկած են հարուցում:    2013-2015թթ. ընթացքում  աշխատավարձի  ցուցակներով վճարվել է  2.776.000 ՀՀ դրամ: Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի տնօրեն Ք. Ամիրյանի ստորագրությունը:  

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  Վեդիի քննչական բաժին:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին հնարավոր պատճառված  վնասն  ըստ տարիների կազմում է՝ 2013 թ-ին  880.000 դրամ, 2014 թ-ին 924.000, 2015 թ-ին 972.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ  Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը բացի եկամտային հարկի հաշվարկում  ընդգրկված աշխատակիցներից, այլ անձանց՝  թեկուզ նախկինում որպես  իր աշխատակիցներ հաշվառվող, 2013-2015թթ. նոյեմբեր ամիսների  համար չէր կարող  գործատուի  իրավական ակտով  հաշվարկել պարգևատրում: Տվյալ փաստը  դատահաշվապահական փորձաքննությամբ  դիտվել  է  ոչ հիմնավոր:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով  որոշումներ են կայացվել նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություներ: Ըստ փորձաքննությունների՝ «Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  2011, 2012, 2013, 2014 և 2015թթ. նոյեմբեր ամիսների հավելավճարի /պարգևավճարի/ ցուցակներում  աշխատակիցների անվան դիմաց  «Ստացողի ստորագրությունը» սյունակներում առկա ստորագրությունների մեծ մասը կատարվել են տնօրեն Ք. Ամիրյանի և մանկապարտեզի հաշվապահի գործառույթներն իրականացնող Շ. Խաչատրյանի կողմից, իսկ մի մասը հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:

Պարզվել է, որ նշված 5 տարիներին պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր գումարը կազմել է 3.586.000 ՀՀ դրամ, որից 849.036 ՀՀ դրամը վճարվել է եկամտահարկի և սոց. վճար, իսկ աշխատակիցների անվամբ դուրս է գրվել  զուտ  2.736.964 ՀՀ դրամ:

Քրեական գործով  կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ք.  Ամիրյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր  չափերով՝  ընդհանուրը 2.736.964  ՀՀ դրամ գումար և կեղծել  պաշտոնական փաստաթղթեր, իսկ Շ.  Խաչատրյանն օժանդակել է Ք. Ամիրյանին յուրացման եղանակով գումարներ հափշտակելուն և կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իսկ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավար Մ.  Աբրահամյանը, նշված տարիներին հանդիսանալով Նոր Կյանքի համայնքապետ, իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր աշխատանքային  պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և իրականացրել է թույլ վերահսկողություն, որի հետևանքով Նոր Կյանք համայնքին պատճառվել է էական վնաս:

27.07.2018թ. Ք. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Շ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի  325-րդ հոդվածի 1-ին մասով,  Մ. Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի  1-ին մասով, ովքեր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Քնարիկ Ամիրյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին այն մասին, որ  իր կողմից 2.736.964 ՀՀ դրամ  վճարվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի հաշվեհամարին որպես պատճառված վնասի հատուցում և դիմումին կից ներկայացվել 2.736.964 ՀՀ դրամ  վճարելու անդորրագրի պատճեն, իսկ Նոր Կյանքի համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝  Ք. Ամիրյանի կողմից 2.736.964 ՀՀ դրամ մուտքագրվել է  համայնքապետարանի հաշվեհամարին:   

Դատախազի համաձայնությամբ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Ք. Ամիրյանի և Շ. Խաչատրյանի նկատմամբ  վերը նշված հոդվածներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով՝ մեղադրյալների կողմից կատարած հանցագործություններում գործուն զղջալու հիմքով:

Նույն օրը քրեական գործով վարույթը կարճվել է և Մ. Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: