Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը  հանդիպում է  ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ. տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին ցուցաբերած աջակցության և շարունակվող համագործակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ ծրագրերին և հետագա համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումներից հետո երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին։ Կարևորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։

 

Ֆրանս Վիկերսը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, վերահաստատել դրանց՝ կառույցի աջակցության հանձնառությունը։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ  աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, որի ընթացքում կնախանշվեն Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի մեր երկրին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։ 

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված  պատրաստակամությունը։