Հայ նավամոդելիստներ Բաբկեն Շահազիզյանը և Վոլոդյա Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Բուլղարիայում ավարտվել է նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են հայ նավամոդելիստերը:
Բաբկեն Շահազիզյանը (283,912 կմ/ժ), գրավելով 1-ին տեղը, 3-րդ տարին անընդմեջ պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Բ. Շահազիզյանը նաև աշխարհի գործող չեմպիոն է և աշխարհի ռեկորդակիր:
Երիտասարդների առաջնությունում նույնպես հաղթել է հայ մարզիկը՝ Վոլոդյա Հարությունյանը՝ գրանցելով 233,463 կմ/ժ արդյունք:
Ընդհանուր հաշվարով մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե: