Փաստաբանի մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պետք է ձևավորվեն իրավական ճիշտ ընկալումներ. ՄԻՊ

Լուրեր

14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:

Սոցիալական ցանցերի վերջին ժամանակահատվածի նպատակային դիտարկումը վկայում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Մասնավորապես, սոցիալական մեդիայում արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ։ Ագրեսիվություն է նկատվում հատկապես այն մեկնաբանություններում, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կոմից։  Սրան գումարվում է նաև այն, որ ներկայում ակնհայտորեն բարձր է սոցիալական ցանցերում ընդգրկված քաղաքացիների թիվը։

Արձանագրվող միտումն այն է, որ նշված մեկնաբանությունները, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հասարակական բացասական ընկալումներով։ Այս միտումը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների խախտման։ Այն խոչընդոտում է փաստաբանության ամրապնդմանը, իսկ լիարժեք պաշտպանված ու անկախ փաստաբանության բացակայությունը վտանգում է արդարադատության և, հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը երկրում:

Իրականում, փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է որակյալ արդարադատության երաշխիքը։ Պետք է նկատի ունենալ նաև, որ փաստաբանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է նրա հանրային բարձր հեղինակությունը, որին փաստաբանը հասնում է բարդ աշխատանքով։

Փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

 Սա է ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար ցուցիչներից մեկը։

Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով:

 

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան