Հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունը. ՌԴ-ն խոսել է պարտքի զգացումից ելնելով. «Ժողովուրդ» 

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում»: Ընդգծելով, որ ՌԴ-ն որպես Երեւանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է ՀՀ կայունությամբ՝ «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»։

Վերջում Լավրովը եզրափակել է. «Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարեւորությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»:

ՀՀ իշխանությունները չեն շտապում արձագանքել Լավրովի հայտարարություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար երեկ երեկոյան դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին ու ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նրանք չմեկնաբանեցին՝ խորհուրդ տալով սպասել: Նկատենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունն է: ՌԴ այս արձագանքից կարելի է ենթադրություններ անել: Կարելի է ենթադրել՝ սա ՌԴ պատասխանն է Փաշինյանի դեռ հուլիսի 20-ի ասուլիսում արած հայտարարությանը, երբ  ասել էր, թե չի հավատում, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմի վերսկսում: ՌԴ-ում այս խոսքերը սուր են ընդունել, ու հիմա փորձում են այսկերպ պատասխանել: Կարելի է ենթադրել՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ պարզապես փորձում է ցույց տալ, որ անտարբեր չէ մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին իշխանավորների նկատմամբ, որոնք ժամանակին անմնացորդ հպատակվել են ՌԴ-ին: Ասել է թե՝ ՌԴ-ն խոսել է պարտքի զգացումից ելնելով, թեեւ՝ Լավրովը որեւէ անուն չի տվել: Ամեն դեպքում սպասենք ՀՀ արձագանքին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում