«Նուբարաշեն» ՔԿՀ պետին ի՞նչ չափանիշով են ընտրել. ՔԿ ծառայությունում զարմացած են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը:
Ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որեւէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: