Հեղափոխությունը բազմաթիվ օլիգարխների ստիպել է շատ հարկեր վճարել. որոնք են ավելի շատ հարկ վճարած ընկերությունները

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը բավականին ուշագրավ փոփոխություններ է ներկայացնում: Ըստ էության՝ այս հրապարակումը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջինն է, և, վստահաբար, կարելի է ասել, որ այն կրում է հեղափոխության ազդեցությունը:

Հատկապես, որ հայ օլիգարխների՝ ստվերում գործող շատ ընկերություններ կտրուկ ավելացրել են իրենց հարկերը:

Կարելի է ասել, որ նրանց ստվերային շրջանառությունը կրճատվել է:

Իհարկե՛, որոշ ընկերություններ էլ կրճատել են հարկերը:

Եվ այսպես՝ առաջինն աչքի ընկավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018թ․ առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ, գրեթե, երեք անգամ ավելացրել է հարկերը և 9 մլրդ 751 մլն դրամից դարձրել 24 մլրդ 642 մլն դրամ:

Այդպիսով կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում հինգերորդ տեղից բարձրացել և այժմ զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը։

Ամեն տարի և տարին չորս անգամ Պետեկամուտների կոմիտեն հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը, և բավականին երկար ժամանակ կոմբինատը զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը։

 

Փոխարենն առաջին հորիզոնականում գտնվում էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։ Վերջինս առաջին հորիզոնականում էր նաև այս տարվա առաջին եռամսյակում։

Եվ ահա՝ բավականին անսպասելի կերպով «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը» ետ է մղել «Գազպրոմ-Արմենիային»:

«Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանի ներկայացմամբ՝ կոմբինատն իր հարկերը կտրուկ ավելացրել է պղնձի արտահանման ավելացման շնորհիվ:

«Միջազգային շուկայում պղնձի պահանջարկը կտրուկ ավելացել է: Միայն 2017թ. Հայաստանն արտահանել է 900 մլն դոլարի մետաղ, որի 70 տոկոսը պղինձն է: Նախկինում մոլիբդենն էր ավելի շատ արտահանվում, հիմա միջազգային շուկաներում պղնձի թե ՛պահանջարկը, թե՛ արժեքը բարձրացել է, և մեր երկրից արտահանումն էլ ավելացել է: Նույնն է նաև այս տարի: Պղինձը, որպես մետաղ, շատ լավ օգտագործվում է թե՛ էլեկտրատեխնիկայի ու մեքենաշինության, թե՛ ռազմական ոլորտներում»,- նկատում է նա:

Իհարկե՛, չի բացառվում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նաև չգրանցված արտահանում է ի հայտ բերել: Բայց կոմբինատի դիրքային այս առաջխաղացումը չէ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի միակ հետաքրքիր փոփոխությունը։

Մեզ ու հանրությանը հայտնի բազմաթիվ խոշոր ընկերությունների վճարած հարկերի մեծությունը տարբեր փոփոխությունների է ենթարկվել։

Օրինակ՝ նույն Հայաստանի միակ գազամատակարար՝ ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը կորցրել է դիրքերը և հայտնվել երկրորդ հորիզոնականում, առաջին կիսամյակում մոտ 4 մլրդ դրամով նվազեցրել է իր հարկերն ու 24 մլրդ 469 մլն դրամի փոխարեն վճարել 20 մլն 736 մլն դրամ հարկ։

Հանրային ծառայությունների ոլորտի մենաշնորհային դիրք ունեցող մյուս ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ընկերությունը նույնպես կտրուկ նվազեցրել է հարկերը և 11,8 մլրդ դրամից հասցրել 6,5 մլրդ դրամի։

ՀԷՑ-ն այդպիսով ՊԵԿ ցանկում կորցրել է դիրքերը և 3-րդ հորիզոնականից գահավիժել 9-րդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ՀԷՑ-ը դարձավ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի սեփականությունը։

Փոխարենը վճարած հարկերն ավելացրել է կարճ ժամանակով նույն Ս․Կարապետյանի սեփականությունը դարձած «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը՝ 1,6 մլրդ դրամից հասցնելով 2,46 մլրդ դրամի:

Թե՛ «Գազպրոմ-Արմենիայի», թե՛ ՀԷՑ-ի հարկերի նվազումը Գ.Մակարյանը բացատրում է այս տարվա համեմատաբար տաք եղանակով: Ձմեռը շատ մեղմ էր, և մարդիկ, ինչու չէ, նաև՝ գերատեսչություններն ու ընկերությունները ջեռուցման համար քիչ գազ և էլեկտրաէներգիա են օգտագործել, ինչն էլ կարող է ազդած լինել սպառման ծավալների ու հարկերի վրա:  

Վճարած հարկերը նվազեցրել են նաև մի շարք այլ խոշոր ընկերություններ։ Այդ առումով միանգամից նկատելի էր գործարար- պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որը, եթե անցած տարվա առաջին կիսամյակում վճարել էր 11 մլրդ  263 մլն դրամ, ապա այս տարի՝ ընդամենը 7 մլրդ 678 մլն դրամ։

 

«Ալեքս հոլդինգի» դեպքում արդեն, մեր զրուցակցի կարծիքով, իր դերն է ունեցել հեղափոխությունը: Չէ որ այդ օրերին ակտիվիստների կողմից սուպերմարկետները ու հատկապես Ս.Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետները բոյկոտելու կոչէր էին հնչում:

Գ.Մակարյանը չի բացառում, որ այս ընթացքում Ս.Ալեքսանյանն ինքն էլ զգուշավոր է եղել, ներմուծումն է նվազեցրել, հատկապես որ այդ ընկերությունը ոչ միայն հարկերը, այլ մաքսային վճարներն է նվազեցրել: «Նաև ժամանակն է նրա համար սպասողական եղել, ու նախկին ռեժիմով չի աշխատել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Ընդ որում այսօր 1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակելուց հետո ՊԵԿ-ը նաև հայտարարություն տարածեց, թե Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ ««Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ: Եվ եթե այդ թաքցրած հարկերն էլ ավելացնենք արդեն իսկ վճարած հարկերին, ապա այս կիսամյակում Ս․Ալեքսանյանը պետք է վճարեր մոտ 13 մլրդ դրամ՝ ավելին, քան վճարել է անցած տարվա առաջին կիսամյակում։

Նախկին ու ներկա պաշտոնյաների բազմաթիվ ընկերություններ  ավելացրել են հարկերը: Այդ տեսանկյունից աչքի են ընկնում հատկապես պաշտոնյա գործարաներին և նախկին իշխանությունների հետ կապ ունեցող գործարարներին պատկանող ընկերությունները:

Հարկերն ավելացրել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի լեոն» ընկերությունը, որը, եթե 2017թ. հունվար-հունիս ամիսներին վճարել էր 125,6 մլն դրամ, ապա այս տարի՝ 297,5 մլն դրամ: Նույն Ծառուկյանին պատկանող «Մուլտի մոթորսն» անցած տարի առաջին 6 ամիսներին վճարել էր 66,4 մլն դրամ, այս տարի՝ 103,3 մլն: «Մուլտի գազը» 63 միլիոնը դարձրել է 144,8 մլն դրամ:

Հարկերն ավելացրել և 871 մլն դրամից 1 մլրդ 132 մլն դրամ է դարձրել նաև պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանին պատկանող «Միկմետալը» նույնպես կտրուկ ավելացրել է հարկերը և 605 մլն դրամից հասցրել 1 մլրդ դրամի:

Միհրան Պողոսյանին վերագրվող «Քեթրին գրուպը» անցած տարվա հունվար-հունիս ամիսների 664 միլիոնի փոխարեն այս տարի 830 մլն դրամ է վճարել:

Պատգամավոր Արման Սահակյանին վերագրվող «Ֆիլիպ Մորիսը» նախկին 5,1 մլրդի համեմատ 8,1 մլրդ դրամի հարկ է վճարել: Եվ այսպես, նախկին ու ներկա բազմաթիվ պաշտոնյաներին պատկանող ընկերությունները 2018-ի հեղափոխական տարում կտրուկ ավելացրել են պետական բյուջե կատարելիք վճարումները:

Ամենայն հավանականությամբ՝ այս ընկերությունները հեղափոխությունից հետո սկսել են լեգալացնել իրենց շրջանառությունը, որի արդյունքում էլ ավելացել են նրանց վճարած հարկերը: Գ.Մակարյանը գտնում է, որ հարկային մարմինները պետք է հետևողական լինեն և չթուլացնեն իրենց հսկողությունը ստվերային շրջանառությունը կրճատելու հարցում: Եվ ոչ միայն: Անհրաժեշտ է նաև ներկրման ու սպառման մենաշնորհների դիրքերը թուլացնելու և իսկապես ազատ տնտեսական մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ լուրջ քայլեր անել, պետական գնումները զերծ պահել հովանավորչությունից, դրանցում ներգրավել փոքրումիջին բիզնեսին:

«Շատ կարևոր է նաև ստվերից հանել թաքնված աշխատուժն ու այդ ոլորտում կորցրած հարկերն էլ բյուջե բերել»,- եզրափակեց պարոն Մակարյանը:

Արմինե Ավետյան