Հայ ծանրորդները պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Իտալիայի Միլան քաղաքում հուլիսի 21-ից 29-ը կայացած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե:

Երկամարտի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոններ են դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (մինչև 15 տարեկաններ) և Կարեն Մարգարյանը (մինչև 17 տարեկաններ), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ նույն՝ 69 կգ, քաշային կարգում հանդես եկող Միլենա  Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: