«Բորելն ու Մեցոլան պոպուլիստներ են»․ Ալիևը դժգոհել է ԵՄ հանձնակատարի՝ Արցախում էթնիկ զտման մասին հայտարարությունից

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ Արցախում էթնիկ զտմանը վերաբերող հայտարարությունների առնչությամբ։

«Պարոն Բորելի վերջին հայտարարությունները շատ անարդյունավետ են: Երեկ նա ասել է, որ 150 հազար հայ լքել է Ղարաբաղը։ Սա լիովին սուտ հայտարարություն է։ Ցավում եմ, որ եվրոպացի նման փորձառու դիվանագետը ստում է, նույնիսկ հայերն իրենք են ընդունում, որ Ղարաբաղից 100 հազար մարդ է գնացել, ոչ թե 150 հազար, այսինքն՝ եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, մեկ ամսից կասի 200 հազար մարդ։ Միգուցե պարոն Բորելը երազում է։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա ոչ միայն թվերի շահարկում է, այլ մեղադրանք Ադրբեջանի հասցեին»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բորելը հայտարարել էր, որ ուժի կիրառմամբ 150,000 մարդ ԼՂ-ից ստիպված էր հեռանալ՝ լքելով իրենց տները։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ դժգոհ է Բաքվի նկատմամբ ԵՄ որոշ պաշտոնյաների քաղաքականությունից։ Նա Ժոզեպ Բորելին ու Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային անվանել է «պոպուլիստներ»։ Հիշեցնենք, որ Մեցոլան Արցախում էթնիկ զտումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Եվրախորհրդարանում ելույթ ունենալ։

«Ցավոք, Եվրոպայի առաջնորդների թվում կան պոպուլիստներ, ինչպիսիք են պարոն Բորելը և տիկին Մեցոլան։ Ես միշտ սիրում եմ բաց խոսել։ Ես դժգոհ եմ Ադրբեջանի նկատմամբ նրանց քաղաքականությունից և վերաբերմունքից։ Սա անարդար է և լիովին չի բխում Եվրամիության շահերից։ Բայց երբ մենք խոսում ենք Եվրահանձնաժողովի մասին՝ որպես ամբողջության, շատ լավ հարաբերություններ ունենք: Մենք սա շատ ենք կարևորում, դրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Դա վերաբերում է ոչ միայն էներգիային, նավթին ու գազին։ Շուտով մենք կհամագործակցենք ջրածնի հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանել է «մոլագարներ»։

«Դա անպատասխանատու մարդկանց խումբ է։ Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, նրանց հակաադրբեջանական զգացմունքներն ու հայտարարությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակից։ Ուզում եմ հնարավորինս դիվանագիտական ​​բառապաշար օգտագործել։ Ի՞նչ կարող ենք անել։ Նրանք  ընդունել են 10-ից ավելի հակաադրբեջանական բանաձևեր»,- դժգոհել է Ալիևը։

Էմմա Չոբանյան